Էսսեքսում ոստիկանությունը բեռնատարի մեջ 39 մարդու դի է հայտնաբերել
Ինչպես հայտնել Է BBC-ն, հոկտեմբերի 23-ին Անգլիայի Էսեքսի կոմսությունում ոստիկանությունը բեռնատարի մեջ 39 մարդու դի է հայտնաբերել: Մեքենան կայանված Է եղել Թարոքի տարածաշրջանի Գրեյս քաղաքի արդյունաբերական գոտում: Ոստիկանությունն այդտեղ Է ժամանել գիշերվա ժամը մոտավորապես 01:30-ին:
Հաղորդվում Է, որ բեռնատարի վարորդը՝ 25-ամյա իռլանդացին, ձերբակալված Է: Զոհվածների մասին առայժմ հայտնի Է միայն, որ նրանք 38 մեծահասակներ են եւ մեկ դեռահաս: Տեղի ոստիկանության դեպարտամենտի սպա Էնդրյու Մարիները նախազգուշացրել Է, որ զոհերի ինքնությունը պարզելը կարող Է երկար ժամանակ պահանջել:
Պարզվել Է, որ բեռնատարը ժամանել Է Բուլղարիայից եւ Մեծ Բրիտանիայի տարածք Է մտել հոկտեմբերի 20-ին: «Մենք ձերբակալել ենք վարորդին պատահարին մեղսակցության կասկածանքով, կատարվում Է հետաքննություն»,- ասել Է Մարիները: Բեռնատարի հայտնաբերման վայրը շրջափակված Է ոստիկանության կողմից:
«Մարդավաճառությունը ստոր ու վտանգավոր բիզնես Է»,-Twitter-ի իր Էջում գրել Է Էսեքսի Թարոքի տարածաշրջանից խորհրդարանի անդամ Ջեքի Դոյլ-Փրայսը եւ հույս հայտնել, որ մարդասպանները կհայտնաբերվեն ու կկանգնեն արդարադատության առաջ: Ոստիկանությունը տեղի ունեցածի ոչ մի վարկած առայժմ չի առաջադրել:
Աղբյուր՝ shabat.am