Թրամփը չեղարկել է բոլոր պատժամիջոցները Թուրքիայի դեմ (Տեսանյութ)
Թրամփը չեղարկել է բոլոր պատժամիջոցները Թուրքիայի դեմ։ Այս մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը տված ասուլիսի ժամանակ։
Միացյալ Նահանգները կվերացնի պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ։ Թուրքիայի կառավարությունը տեղեկացրել է Սպիտակ տանը, որ կկատարի զինադադարի բոլոր պայմանները Սիրիայի հետ սահմանի երկայնքով:
«Ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինին հանձնարարել եմ չեղարկել հոկտեմբերի 14-ին սահմանված բոլոր պատժամիջոցները»,- ասել է Թրամփը:
Դոնալդ Թրամփի խոսքով Թուրքիան հայտնել է, որ սիրիացի քրդերի միջև կկնքվի հրադադարի համաձայնագիր: