Հրաշքը չեղավ. արյան չարորակ հիվանդության դեմ պայքարող հրազդանցի 10-ամյա Վարդուհին մահացել է
1 տարի շարունակ արյան չարորակ հիվանդության դեմ պայքարող հրազդանցի 10-ամյա Վարդուհի Մարիտիրոսյանը, օրեր առաջ մահացել է: Վերջին ամիսներին Վարդուհու բուժումն իրականացվում էր Գերմանիայում, որտեղ պիտի ոսկրածուծի փոխպատվաստում արվեր:
Շուրջ 10 օր առաջ Վարդուհին ծնողների հետ վերադարձել էր հայրենիք:
Մի քանի օր Արյունաբանական կենտրոնում գտնվելուց հետո, արյան չարորակ հիվանդության դեմ դժվար պայքարից հետո, երեխան մահացավ:
«Ծնողները, ընտանիքը ամեն հնարավոր ու անհնարին բան արեցին, որ երեխան փրկվի, բայց նա հիվանդության դեմ անզոր գտնվեց: Բոլորիս ջանքներն ապարդյուն անցան: Երեխան չփրկվեց: Մինչև վերջին պահը հասուն մարդու պես պայքարեց Վարդուհին, սակայն հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց: Մինչև վերջին պահը հույսներս չէինք կտրում, լավատես էինք, վստահ, որ Վարդուհին կառողջանա, բայց…»,-ասում էին համագյուղացիները:
Վարդուհին նկարում էր ու երազում նկարչուհի դառնալ: Բացի քրոջից, նաեւ մեծ եղբայր ուներ:
Աղբյուր՝ news.am