Մամուլ

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին

«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին։

Գրառման մեջ ասվում է․

««Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, ով մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Կազմակերպության խնամյալներին, իր ջերմությամբ և անակնկալ նվերներով լցնում նրանց յուրաքանչյուր օրը, իսկ խնամյալ Լարիետտա Սրվանձտյանի հետ 2018 թվականի ծանոթությունն արդեն իսկ վերածվել է հոգևոր մտերմության և բարեկամության»:

Կիսվել