«Պարոն Ֆարմանյան, հենց Հրայր Թովմասյանը կալանավորվի, դուխով դիմիր». Արտակ Գալստյան
Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Ֆարմանյան, պարտքը կհատուցվի, ես կմիջնորդեմ:
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ Հրայր Թովմասյանը Փաշինյանի ընտանիքին թույլ է տվել արտահերթ հանդիպել բանտում:
Բրավո, ապրի Հրայրը, «Ցըըմփ» կասեր Փաշինյանը: Բայց ինձ մի հարց է տանջում, որով էլ կդիմեմ Սամվել Ֆարմանյանին: Իսկ մեկը հարցնող լինի, պարոն Ֆարմանյան, Փաշինյան Նիկոլն ինչո՞ւ պիտի լիներ բանտում, որ Հրայր Թովմասյանն էլ արտահերթ տեսակցություն տար կամ չտար:
Չնայած, ակնարկդ հասկանալի է, պարտքը պետք է վերադարձվի, այստեղ դու ճիշտ ես: Երբ Հրայր Թովմասյանը կհայտնվի բանտում, ապա խոստանում եմ, ինքս կմիջնորդեմ ԱՆ նախարար պարոն Բադասյանին, որ մեկի փոխարեն 10 արտահերթ տեսակցություն տրամադրի Հրայր Թովմասյանի ընտանիքին:
Վստահ եմ, վարչապետն էլ չի առարկի: Ինչպես կյանքը ցույց տվեց, մեր վարչապետը ոչինչ չի մոռանում և հատուցում է բոլոր պարտքերը իրենց տոկոսադրույքներով:
Այնպես որ, պարո՛ն Ֆարմանյան, հենց Հրայր Թովմասյանը կալանավորվի, դուխով դիմիր»: