Մամուլ

Ի՞նչ հարցեր են տվել ԱԱԾ-ականները Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հորը

«Հրապարակը» գրում է․ Ի՞նչ հարցեր են տվել ԱԱԾ-ականները Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հորը։ Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հանելու գործընթացը նոր փուլ է մտել՝ իշխանություններն անցել են բացահայտ տեռորի։

Այսօր Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները զանգահարել են Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին եւ հրավիրել են ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու եւ որ գործի շրջանակներում։ 

Մենք կապվել էինք նաեւ Հրայր Թովմասյանի հոր՝ Վարդան Թովմասյանի հետ։ Նա ասաց, որ ԱԱԾ ներկայացուցչի հետ զրույցում ինքն ասել է, որ վատառողջ է եւ չի կարող ԱԱԾ ներկայանալ։ ԱԱԾ-ականները չեն նահանջել, ասել են՝ այդ դեպքում մենք կգանք ձեր տուն, այսօր ժամը 4-ից հետո կայցելենք ձեր տուն։

Րոպեներ առաջ տեղեկացանք, որ  ԱԱԾ-ականներն այցելել են եւ զրույց ունեցել ՍԴ նախագահի հոր հետ։ Զրույցի ընթացքում ,որքան էլ զարմանալի թվա, նրանց հիմնականում մեկ հարց է հետաքրքրել՝ «ե՞րբ եք նորոգել տան տանիքը»։

Վարդան Թովմասյանին հարցը  զարմանքի տեղիք է տվել, քանի որ տունը, որտեղ բնակվում են ՍԴ նախագահի ծնողները և որը գրտնվում է Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում, բավական համեստ, մեկհարկանի տուն է և մեծ արժեք չի ներկայացնում, որ արժանանար ԱԱԾ-ականների ուշադրությանը։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել