15 երեխա ունեցող ընտանիքը պարգևատրվել է
15 երեխա ունեցող բազմազավակ հայր Մարտիկ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին մեր բազմազավակ ընտանիքը և ևս երեք բազմազավակ ընտանիք պարգևատրվեցինք Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևով ԾՆՈՂԱԿԱՆ ՓԱՌՔԻ ՄԵԴԱԼՈՎ, ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՈՎ։
Հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Հայաստանի Հանրապետության նախագահին և վարչապետին։
Աստված պահապան լինի բոլորիս»: