ՄամուլՏեսանյութ

Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան (Տեսանյութ)

Արթուր Վանեցյանի հրաժարականը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման արդյունքում, եւ այդ հանգամանքը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխանության ներսում տիրում է խառնաշփոթ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ համահիմնադիր, ԱԱԾ (ԱԱՊՎ)նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

«Երեկ մենք տեսանք դրա մեկ դրսեւորումը։ Իշխանության ներսում անկառավարելի վիճակ է։ Այս իշխանության հետհաշվարկի ժամացույցն արդեն միացած է, եւ Վանեցյանի հրաժարականը դրա հերթական ապացույցն է։ Իշխանությունը հսկայական խնդիր ունի, որը ինքն է իր համար ստեղծել թե ներքին, թե արտաքին քաղաքականությունում։

Ըստ էության երկիրը չի կառավարվում, կառավարման լրջագույն ճգնաժամ է։  Հիմա արդեն նոր խնդիրներ ավելացան։ Մինչեւ ԱՄՆ մեկնելը Փաշինյանը պարտավոր է ԱԱԾ նոր տնօրեն նշանակել։ Ոչ մի խելամիտ մարդ, ով չի ցանկանում կամուրջներ այրել իր ապագայի հետ, այս կառավարության հետ կաշխատի գործ չունենալ։

Ընտրությունը նրա շատ մեծ չէ, հավանաբար մի կարկառուն հեղափոխականի կնշանակի, կամ էլ համակարգի ներսում կգտնվեն նման կամիկաձեներ»,– ասաց Շահնազարյանը։

Միաժամանակ, Շահնազարանը զերծ մնաց Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությանը գնահատականներ տալուց։ «Հիմա  բուռն կրքեր են այդ հարցի շուրջ, ես ժամանակավորապես զերծ կմնամ գնահատականներ տալուց. մի մասը համարում է իրեն դավաճան, մի մասը՝ հերոս։

Եկեք պահի օրվա շահերից չելնենք։ Խոստանում եմ անդրադառնալ այդ թեմային, երբ կրքերը կհանդարտվեն։ Միայն մեկ բան ասեմ, Արթուր Վանեցյանն ամբողջապես կրում է այս կառավարության  գործունեության համար պատարսխանատվություն անցած տարվա մայիսից 10-ից մինչեւ երեկվա օրը»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել