Մամուլ

«Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին»․ Ռոբերտ Քոչարյան

«Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին», -այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին ասեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վերջինիս կալանքի միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը լսելուց հետո։

Արդեն տեղեկացրել ենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր մերժեց Մարտի գործով մեղադրյալ, ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց.

«Երևի դատախազության համար դա հասկանալի չէ, բայց ես այն տեսակի մարդը չեմ, որը կարող է ինչ-որ բանից փախնել: Նման փաստեր չկան: Չկա սուբյեկտը, որի վրա պետք է ազդեի՝ ինչ-որ բան փոխելու համար» ,-ասեց Քոչարյանը:

Կիսվել