Ինձ համար ամբողջությամբ ընդունելի է Փաշինյանի մոտեցումը Ամուլսարի վերաբերյալ. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես շրջակա միջավայրի մասնագետ կամ երկրաբան չեմ, բայց ինձ համար ամբողջությամբ ընդունելի է Նիկոլ Փաշինյանի մոտեցումը (ով պիտի ինձ դրա համար ֆռենդներից հեռացնի՝ կներեք ու ցտեսություն):
Էդ մարդն Ամուլսարի մասով ինչ խոստացել էր, արել է ու մանրամասն հիմնավորում է իր մոտեցումը: Իշխանություն-քաղաքացիներ հարաբերությունների ազնիվ ձևաչափ է:
Բայց ինձ համար իրապես մտահոգիչ էր խաղաղ ցույցի նկատմամբ այսօր արձանագրված վերաբերմունքը: Բաղրամյան 26-ին մոտիկ չթողնելն ու ԱԺ-ի բակը փակելը մի տեսակ` «Սերժիկ հեռացիր» վանկարկումների հետ էր ասոցացվում:
Հ.Գ. Ինձ համար այս պատմության մեջ հանքից կարևոր է հարցի ժողովրդավարական կողմն ու իշխանությունների ազնվությունը»: