Ժամանց

«Աննան ասում ա՝ Երևանի տունը վաճառենք, Գյումրիում տուն առնենք». Փաշինյան

«Երեկվա զբոսանքից հետո Աննան ասում ա՝ Երևանի՝ Կինոհայրենիքի տունը վաճառենք, Գյումրիում տուն առնենք… Սենց որ նայում եմ, շատ լավ ներդրում կլինի»,- Գյումրիում պատմեց զբոսանքից տպավորված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ մոտ երկու ժամ վարչապետը տիկնոջ հետ շրջեց քաղաքում, ծանոթացավ տեսարժան վայրերին, ռեստորաններին ու հյուրատներին:

Հաճելի զբոսանքի ժամանակ մի փոքրիկ միջադեպ տեղի ուենցավ․ գյումրեցի մի կին մոտեցավ Փաշինյանին և ոչ հարգալից տոնայնությամբ ու դիմելաձևով մեղադրեց երկրում տիրող սոցիալակա վատ պայմանների համար։

Կիսվել