Ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամաբ պայմանավորված ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամաբ պայմանավորված ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Այս մասին տեղեկացնում է օդերևութաբան Գագիկ Սուրենյանը։
Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամաբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10, իսկ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում և Երևանում 5-6 աստիճանով։
Առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում են նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։