Մամուլ

Ավտովթարից մահացել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը

Սեպտեմբերի 23-ին Արագածոտնի մարզում՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում, բախվել էին «Jeep» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Վարդան Մալխասյանը տեղափոխվել էր «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Նա մի քանի օր գտնվում էր կոմայի մեջ։

Վարդան Մալխասյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 18։00-ին, Աշտարակի «Տապան» սգո սրահում՝ Տիգրան Մեծի 113 հասցեում։

Կիսվեք ձեր էջում