Անընդհատ աչքերս փախցնում էի, որ չարտասվեմ. Սարգիս Գրիգորյան
Ճանաչված դերասան Սարգիս Գրիգորյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում խոստովանել է, որ արցախցիները հզոր ժողովուրդ են:
«Միշտ հուզվում եմ, երբ գնում եմ հորս ծննդավայր: Քիչ եմ եղել այնտեղ` Ճարտարում, սակայն ամեն ինչ ինձ հարազատ է, մանավանդ մարդիկ:
Հորս ընկերոջ հետ հանդիպելն ինձ համար շատ զգացմունքային էր. անընդհատ աչքերս փախցնում էի, որ չարտասվեմ… էհ՜… մի խոսքով, հզոր ժողովուրդ են արցախցիները…»,-գրել է դերասանը: