«Ամուսնացած եմ, բայց դա ինձ չի խանգարում գնահատել հայուհիների գեղեցկությունը». Ռաթորի դերակատարի անկեղծ խոստովանությունը․ Տեսանյութ
«Ամուսնացած եմ, բայց դա ինձ չի խանգարում գնահատել հայուհիների գեղեցկությունը»։ Հնդկահայկական համերգի նպատակով Հայաստան ժամանած բոլիվուդյան աստղ Գուարավ Չոպրան, որը հայ հեռուստադիտողի շրջանում առավել հայտնի է «Մերժվածը» սերիալի Ռաթորի կերպարով, երեկ բավականին բարձր տրամադրությամբ էր շրջոմ մարզահամերգային համալիրում: Նա, թերեւս, ամենշփվողն էր բոլոր հնդիկ աստղերի մեջ: Դերասանը չմերժեց նաեւ NEWS.am STYLE-ի առաջարկն ու պատասխանեց մեզ հետաքրքրող մի քանի հարցի.
Գուարավը նախ նշեց, որ շատ տպավորված է Հայաստանում անցկացրած իր մեկ օրից ու, հատկապես, երկրպագուների արձագանքից: Նրան նաեւ տպավորել են հայ կանայք՝ իրենց գեղեցկությամբ, բայց ամեն ինչի մասին հերթով…
«Ռաթորի կերպարը, որը ես մարմնավորել եմ «Մերժվածը» հեռուստասերիալում, շատ ճանաչված է տարբեր երկրներում, բայց այն սերը, որը ստացել եմ Հայաստանից, ուրիշ է: Ես միշտ այստեղից շատ սեր ու էմոցիաներ եմ ստացել ու ցանկացել մի օր գալ, որովհետեւ որպես դերասան՝ միշտ էլ հաճելի է հանդիպել մարդկանց, որոնք քեզ սիրում են: Երբ Վարդանը եկավ Հնդկաստան եւ հարցազրույց ունեցավ ինձ հետ, ես նրա հետ ուղարկեցի իմ սերը, ու երբ նա երկրորդ անգամ այցելեց ինձ՝ Հայաստան գալու առաջարկով, ես միանգամից համաձայնվեցի՝ առանց քննարկելու անգամ գումարը:
Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ, ուրախ եմ, որ ամեն ինչ կայացավ: Հուսով եմ՝ մինչ գնալս էլի մարդկանց կհասցնեմ տեսնել»,-ասում է դերասանը՝ խոստովանելով, որ Հայաստան այցի առաջին օրը փոքրիկ խնդիրներ է ունեցել ուղեբեռի հետ կապված, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ հարթվել է ու իրեն հաջողվել է գտնել համերգի համար նախատեսված հագուստը.
«Այստեղ օրս մի քիչ խնդիրներով սկսվեց, քանի որ կորցրել էի այն պայուսակս, որտեղ համերգի համար անհրաժեշտ հագուստն ու մյուս պարագաներն էին, բայց ամեն ինչ հարթվեց: Շրջեցինք քաղաքով, եղանք մի քանի սրճարաններում, ռեստորանում, հասցրեցինք լինել նաեւ Գառնիում: Ընդամենն այդքանը, քանի որ ստիպված էինք վերադառնալ փորձի, ժամանակ շատ քիչ ունեինք: Գիտե՞ք՝ այնպիսի տպավորություն է, ասես այստեղ առաջին անգամ չեմ: Ինձ շատ լավ եմ զգում, կարծես իմ հայրենիքում լինեմ, կարծես հենց այս երկրին եմ պատկանում, ինձ ընդհանրապես զբոսաշրջիկի կարգավիճակում չեմ զգում: Կցանկանայի վերադառնալ ու բացահայտել այն, ինչ չհասցրի բացահայտել»:
Իսկ ամենահետաքրքիր արձագանքը Գուարավը ստացել է մի կնոջից, որը դերասանին հանդիպել է Գառնիում եւ չի կարողացել զսպել զարմանքն ու ուրախությունը.
«Մարդիկ փողոցում ինձ Ռաթոր են կանչում: Ամենահետաքրքիր արձագանքը տարեց կանանցից եմ լսել: Նրանք չէին հավատում, որ դա ես եմ: Գեղարդի շրջակայքում մի կին ինձ տեսավ, ես նրան մեջքով էի կանգնած, բայց նա ինձ ճանաչեց, կանչեց, իսկ երբ շջվեցի, սկսեց այնպես բղավել (ծիծաղում է): Բոլորը վախեցան այդ պահին»:
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։