Մամուլ

Երևանում 30-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել երկու 18-ամյա հետիոտնի

Երևանում 30-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել երկու 18-ամյա հետիոտնի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ հունիսի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Արա Մ.-ն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիի փողոցի 70/4 հասցեի դիմաց իր վարած BMW մակնիշի 36 DP 436 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, 18-ամյա Վահե Հ.-ին և 18-ամյա Արման Ա.-ին:

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել