«Ադրբեջանը կերազեր ունենալ մեկ «Մխիթարյան»»․ Զոհրաբ Եգանյան
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին, մասանավորապես ասել է, որ իրեն զեկուցել են, թե Մխիթարյանը հիմնականում պահեստայինների նստարանին է մնում ու վատ խաղացող է։
Այն, որ Հենրիխը թոփ ֆուտբոլիստ է, գիտեն բոլորը, այդ թվում Ադրբեջանում։ Այն, որ նա պահեստայինների թվում չէ, դա էլ է ակնհայտ։ Այն, որ նրանով հպարտանում ենք ոչ միայն մենք, այլ հետխորհրդային տարածքի շատ երկրների ներկայացուցիչներ, դա էլ է ակնհայտ։
Ակնհայտ է նաև այն, որ Ադրբեջանը կերազեր ունենալ մեկ «Մխիթարյան» ու երևի դրա դիմաց պատրաստ է զիջել նավթային շելֆի մի մասը։ Մխիթարյանի անունով մարզաշապիկն անգամ իրարանցում առաջացրեց Բաքվում, բայց սրանք դեռ մի կողմ։
Ես արդեն համոզվեցի, որ նույնիսկ տարրական ու ակնհայտ բաներ սխալ են ընկալում Ադրբեջանում, եթե նախարարին նույնիսկ Մխիթարյանի խաղաժամանակի մասին բաց տեղեկությունն են սխալ ներկայացնում, ապա նրան հաստատ խաբում են, թե ինչ է կատարվում Ադրբեջանի բանակում, խաբում են նաև, երբ զեկուցում են, իբր իրենց բանակը մարտունակ է, որ երբ ցանկանան պատերազմում կհաղթեն և այլն։
Մխիթարյանի մասին նրա ասածն ակնհայտ վկայություն է այն բանի, որ պետք չէ հավատալ ադրբեջանական կողմի հռետորաբանությանը, իրավիճակից կտրված են ու սին տեղեկություններ են ստանում։ Մի խոսքով, ֆուտբոլն ամեն ինչ պարզ դարձրեց»։