ԱշխարհՍպորտ

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին բերման է ենթարկվել

ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին այսօր բերման է ենթարկվել: Նա հարցաքննվում է 2022 թվականին աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու համար:

Ինչպես փոխանցում է Բրիտանական «Գարդիան» պարբերականը, կասկածներ կան, որ կոռուպցիոն գործարքներով է կատարվել այդ երկրի ընտրությունը:

Պլատինին խոստովանել էր, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ Ելիսեյան պալատում ընթրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ու Թամիմ բին համադ ալ Թանի հետ, ով հիմա Քաթարի էմիրն է:

Այսօր հարցաքննվել են նաև Նիկոլա Սարկոզիի երկու խորհրդականները՝ նրանցից մեկը ազատ է արձակվել, իսկ մյուսը ձերբակալված է:

Կիսվել