Այսօր զոհված 20-ամյա զինծառայողին մոտ 1 ամիս էր մնացել, որ զորացրվեր
Այսօր զոհված զինծառայողը 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանն է: Դեպքը տեղի է ունեցել ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից:
Արտյոմը Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքից էր: Նրան մոտ մեկ ամիս էր մնացել, որ զորացրվեր:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: