Մամուլ

Բակո Սահակյանն ընդունել է Հայկ Մարությանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Երեւանի եւ Արցախի Հանրապետության մայրաքաղաքի ու շրջանների համագործակցությանն առնչվող հարցեր: 
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ Արցախում կյանքի են կոչվել տարբեր ծրագրեր՝ կարեւոր ու պահանջված համարելով փոխգործակցության բարձր մակարդակի պահպանումը:

Հանդիպմանը մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կիսվել