ԺամանցՇոու-բիզնես

«Ամեն ինչ պետք է լինի զուսպ, չափի մեջ ու հասարակ»․ հայկական շոու բիզնեսի ամենաոճային 3 կանայք՝ ըստ Սիսիան Սեփանյանի

«Ամեն ինչ պետք է լինի զուսպ, չափի մեջ ու հասարակ»։ Հայկական շոու բիզնեսի ամենաոճային կանայք ու տղամարդիկ՝ ըստ հակառակ սեռի գործընկերների։ Այս անգամ Tert.am/life-ի զրուցակիցը դերասան Սիսիան Սեփանյանն է, որը բավականին դժվարությամբ ընտրեց շոու բիզնեսի ամենաոճային կանանց:

Սիսիանն ունի ոճային լինելու իր բանաձևը․ «Կարծում եմ՝ նորաձևության հետևելն այնքան էլ կարևոր չէ, ամենակարևորն արտաքնին համապատասխան, ճիշտ հագուստ ընտրելն է: Ամեն ինչ պետք է լինի զուսպ, չափի մեջ ու հասարակ: Հասարակությունն ու պարզությունն արդեն շքեղ են»:

Դերասանը խոստովանում է՝ կարևորում է արտաքին տեսքը, հատկապես, առաջին հայացքից դա է գրավում, սակայն աղջկա արտաքնի մասին նրա պատկերացումներն ընդունված «չափանիշներով» չեն որոշվում: Օրինակ, փոքր քիթը չէ, որ աղջկան գեղեցիկ է դարձնում:

«Ես շատ եմ կարևորում հարմոնյան: Աղջիկը կարող է ընդգծված սիրուն չլինել, օրինակ, քիթը մեծ լինի, բայց դեմքի վրա ամեն ինչ ներդաշնակ լինի: Արտաքինը կարևոր է, որովհետև բնավորության ու արտաքնի միջև ուղիղ կապ կա: Խոսքս ոչ թե սիրուն, այլ հետաքրքիր լինելու մասին է:

Երբ մարդը հասկացել է իր իդեալոգիան և ֆիզիոլոգիան ինչու են այդպիսին, ինչ կապ ունեն բնավորոթյան հետ, մի քայլ առաջ է և կարող է շատ հետաքրքիր լինել»,- շեշտեց Սիսիանն ու ներկայացրեց իր եռյակը:

Իվետա Մուկուչյանը թե՛ երաժշտական, թե՛ ոճային ճաշակով, կարծում եմ, բոլորին  գերազանցում է:

Իվետա Մուկուչյան
Իվետա Մուկուչյան

Նազենի Հովհաննիսյանին առանձնացնում եմ ոչ միայն իր հագուստի, այլև ապրելակերպի, հասարակության շրջանում ստեղծած կերպարի համար: Այլ մարդու չեմ էլ մտաբերում:

նազենի հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյան

Սիրուշոն, որպես հայտնի մարդ, միշտ ունեցել է որակն ու ոճը: Նույնիսկ ստեղծեց իր բրենդը՝ փորձելով տարածել ու մոդայիկ դարձնել հայկական զարդերը:

Երգչուհի Սիրուշո
երգչուհի սիրուշո

Աղբյուր՝ tert.am

Կիսվել