Ինձ մոտ տպավորություն է, որ մենք կամաց-կամաց գլորվում ենք դեպի մտավոր աբսուրդ
Ինձ մոտ տպավորություն է, որ մենք կամաց-կամաց գլորվում ենք դեպի մտավոր աբսուրդ։ Այս մասին ԲՀԿ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը գրառում է կատարել Ֆեյսբուքյան իր էջում։
«Բացատրեմ. այսօր շատերը զարմանքով փաստում են, որ բռնության դրսևորումները քաղաքական հողի ներքո, կամաց-կամաց վիրտուալ աշխարհից թափանցում են իրական կյանք։
Չէ՛, լուրջ եմ հարցնում. դուք, իրականում, զարմանո՞ւմ եք․․․ Ուրեմն էդպես. երբ մենք մեր ձայնալարերը ճղում էինք` բղավելով, որ վիրտուալ ատելությունը, ինտերնետային հայհոյանքները և սպառնալիքները, քաղաքական անհանդուրժողականությունը, հասարակության կտրուկ բաժանումը սևերի և սպիտակների, լկտիությունը և «նագլիությունը» վաղ թե ուշ կեղտաջրի պես թափվելու է մեր փողոցներ, դուք մեզ (իսկ, ավելի ճիշտ` ձեզ) համոզում էիք, որ դա էդպես չի, ամեն ինչ նորմալ է, ի վերջո, «սերը» գերակշռում է և այլն… հիմա ինչ. ո՞վ էր ճիշտ։
Իմիջայլոց, ես չէի զվարճանա «սևազգեստ խմբավորումների» և «գունավոր բաբոչկաների» վրա։ Եթե մի քիչ խորանաք, ապա կհասկանաք, որ հեչ զվարճալի չի այս ամենը, ընդհակառակը, շատ և շատ վտանգավոր։
Մտածե՛ք ժողովուրդ ջան, շատ խորը մտածեք․․․»։