Ժամանակին ինձ ստիպում էին Փաշինյանի դեմ ցուցմունք տալ․ ակտիվիստ
«Ժամանակին ինձ ստիպում էին Փաշինյանի դեմ ցուցմունք տալ։ Այս ոստիկանությունն էլի իրենց համա՞ր է աշխատում, էլի ուզում են հին կարգերը հետ բերե՞լ»։
Այս մասին վրդովված ասացին Ռոբերտ Քոչարյանի դեմ ակցիա իրականացնողները՝ հավելելով, որ իրենք ցանկանում են մասնակցել դատական նիստին:
Նրանց խոսքով՝ Մարտի 1-ը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում. «Ես ղարաբաղցիներին շատ եմ հարգում, բայց ի՞նչ են ուզում այս ծախված մարդիկ: Այստեղ հավաքվածները հիմնականում ղարաբաղցիներ են»:
Մարտի 1-ից տուժածներից մեկի խոսքով էլ՝ իրեն ասել են՝ ցուցմունք տուր Փաշինյանի դեմ, եթե ուզում ես քո ընտանիքի անդամներին տեսնել: