Հորս առաջադրված մեղադրանքն իր հետ կապ չունի, կոնկրետ անձնական վրեժխնդրություն է. Լևոն Քոչարյան
Հորս առաջադրված մեղադրանքն իր հետ կապ չունի, կոնկրետ անձնական վրեժխնդրություն է: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հույս ունի, որ դատարանն արդար որոշում կկայացնի, այդ մասին այսօր նա ասաց լրագրողների հետ կարճ զրույցում՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, որտեղ մեկնարկել է Մարտի 1-ի գործով դատական նիստը։
«Ես համաձայն եմ հորս հետ, որ մեղադրանքն իր հետ կապ չունի, պնդում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է», – ասաց Լևոն Քոչարյանը։
Հարցին, թե որո՞նք են այն փաստերը, որոնց հիմա վրա Քոչարյանները և փաստաբանները պնդում են, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ իրականացվողն անձնական վրեժխնդրություն է, Լևոն Քոչարյանը պատասխանեց.
«Ուզես-չուզես պետք է կալանքը տաս», – ասաց Լևոն Քոչարյանը՝ մեջբերելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքերը։
Խոսելով 2008 թվականի իրադարձություններից՝ Լևոն Քոչարյանն ասաց, թե նախևառաջ պետք է հասկանալ, թե ով է այդ սպանությունը կազմակերպել, այդ ամենի մեջ մեղավոր, նա էլ պատասխան տա։
Ռոբերտ Քոչարյանի որդին ասաց՝ ակնկալում են, որ մինչ մինչ օրս կիրառվող ապօրինի խափանման միջոցը կվերացվի։ Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուր՝ aysor.am