Շոու-բիզնես

«Հայկուհին ոչ մի պլաստիկ միջամտություն չի արել». Մամիկոն Դանիելյանը՝ Ազգային գեղեցկության մրցույթի հաղթողի մասին

Մամիկոն Դանիելյանը՝ Ազգային գեղեցկության մրցույթի հաղթողի մասին: Մայիսի 11-ին կայացավ Ազգագին գեղեցկության մրցույթը, որի ընթացքում հաղթող ճանաչվեց 19-ամյա Հայկուհի Մաթևոսյանը:

Գեղեցկության բոլոր մրցույթների պես այս մեկը ևս չանցավ առանց քննդատությունների և քննարկումների. տիտղոսը գնված էր, Հայկուհին բազմաթիվ պլաստիկ միջամտությունների է դիմել, իսկ մրցույթը տեխնիկական առումով մի քիչ կաղում էր: Այս քննադատությունների պատասխանը տվել է մրցույթի նախագահ Մամիկոն Դանիելյանից:

«Երբևիցե չի եղել գեղեցկության այնպիսի մրցույթ, որին մասնակցեն այսքան հեղինակավոր մարդիկ, և նման հեռուստաշոու չի եղել: Ես մինչ օրս նամակներ եմ ստանում, թե ինչքան լավ էր ամեն ինչ կազմակերպված: Իհարկե, շատերը կարծում են, որ տիտղոսակիրն այլ աղջիկ կարող էր լիներ»:

Համացանցում լայն տարածված քննարկումներից մեկն էլ այն էր, որ Հայկուհին գնել էր իր տիտղոսը. «Այսպիսի մրցույթները չեն վաճառվում: Կարող եք նայել բալերը և տեսնել, թե մասնակիցներից ով ինչքան է ստացել»:

Մամիկոնը նշում է, որ հաջորդ տարի նման խոսակցություններից խուսափելու համար քվեարկությունն ավելի թափանցիկ են անցկացնելու՝ էկրանների վրա:

Իսկ ինչ վերաբերում է Հայկուհու պլաստիկ միջամտություններին, Մամիկոնը սա էլ է հերքում. «Հայկուհին ոչ մի պլաստիկ միջամտություն չի արել, միայն միջնապատի խնդիր է ունեցել, որն էլ ուղղել է: Շրթունքներն էլ իրենն են: Եթե տեսնեք նրա փոքր տարիքի լուսանկարները, պարզ կդառնա, որ որևէ միջամտություն չի արել: Մեր մասնակից աղջիկները շատ են քթի միջնապատի շտկում արել․ դրանից չես կարող խուսափել, քանի որ առողջական խնդիր է: Եթե նա պլաստիկ վիրահատություն աներ, կփոքրացներ նաև քիթը»:

Юная красавица из Еревана

Այն հարցին՝ ինչքանով է հաջողված համարում մրցույթը, Մամիկոնը պատասխանում է.

«Կարծում եմ, որ մրցույթը հաջողված է, բայց նմանատիպ մրցույթներ պետք է պարբերաբար անցկացնել: Մի քիչ որ դրական լինենք, ամեն ինչ ավելի լավ կլինի: Այնքան գեղեցիկ աղջիկներ ունենք, որ վախենում են գալ, մասնակցել, մտածում են՝ կքննադատեն»:

Աղբյուր՝ blognews.am

Կիսվել նյութով