Մեկ տարի է, զբաղեցնում եք նախարարի բազմոցը, սակայն դեռ չեք կարողացել դուրս գալ ուսանող ժամանակից ունեցած բողոքականի դերից
«Մեկ տարի է, զբաղեցնում եք նախարարի բազմոցը, սակայն դեռ չեք կարողացել դուրս գալ ուսանող ժամանակից ունեցած բողոքականի դերից»․ Ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը պատասխանում է ՀՀ առողջապահության նախարար Թորոսյան Արսենի ուղիղ եթերին։
«Պարոն նախարար, գրեթե մեկ տարի է, որ զբաղեցնում եք առողջապահության նախարարի բազմոցը, սակայն դեռ չեք կարողացել դուրս գալ դեռ ուսանող ժամանակից ունեցած բողոքականի դերից: Կարծում եմ, որ այս մի տարին պետք է բավարար լիներ, որպեսզի հասկանայիք ստանձնած պատասխանատվության չափը և դադարեիք Ձեր անհեռատես նախագծերի տապալման մեջ մեղադրել ինչ-որ կենտրոնների, հակահեղափոխականներին և նույնիսկ Ձեր կուսակցության պատգամավորներին, սակայն մինչև այսօր նույն գործելակերպը շարունակվում է: Թորոսյանի` եթերում հնչեցրած թեզերի վերաբերյալ՝
– Հավատացած եղեք, որ գարդասիլային մոլագարության վերաբերյալ անհանգստացած է ամբողջ ժողովուրդը, այլ ոչ թե ինչ-որ կոնկրետ կենտրոն, և այդ մասին վկայում են համացանցում հաճախակի հայտնվող զանազան նյութերը, որոնց հեղինակներին միմյանց հետ մի բևեռում միավորելը կարելի է որակել միայն որպես ցնորք կամ պատրանք կամ էլ մանիպուլյացիա, որը բնորոշ է գործադիր իշխանությունների զանազան գործիչներին…
– Իմ կողմից բարձրաձայնած փաստերին և բովանդակությանը չեք անդրադառնում, որովհետև, բնականաբար, որևէ գիտական հերքում տալ չեք կարող ոչ Դուք, ոչ էլ Ձեր մեծամիտ, սակայն թերի մասնագիտացմամբ փորձագետները, և այդ պատճառով նրանք «հորդորում են» չմասնակցել բանավեճերի…
– Ինչ վերաբերում է «անձամբ Ձեր դեմ» ուղղված գործողություններին. հավատացեք, որ Դուք երբևէ չեք եղել այնպիսի անհատ, ում դեմ որևէ գործողություն անելու կարիք լինի: Ուղղակի խորհուրդ կտայի ռեալ գնահատել ինքներդ ձեզ և չմեծամտանալ այդչափ:
– Ոլորտային քննադատությունը ուղղված չէ կոնկրետ մի ծրագրի դեմ, քանի որ որևէ ՍԵՓԱԿԱՆ ուժերով նախաձեռնած և հաջողված ծրագիր դեռևս իրականացված չէ առողջապահության ոլորտում: . «Հակածխախոտային պայքարը» վնասում է տնտեսությանը (ինչի կապակցությամբ նույնիսկ ձեր լիդերից հրապարակավ թուքումուր ստացաք), . «սանավիացիայի» ծրագրի շրջանակներում տեղափոխված 11 բուժառուից 2-ը մահացել են,
– «անվճար ինսուլտի» ծրագիրը լի է թերացումներով, որոնց մասին բարձրաձայնվեց անգամ Ազգային Ժողովում, . «քաղցկեղի անվճար վիրահտությունների» ծրագիրը չի արդարացնում իրեն և մինչև հիմա վերահաշվարկ են անում և այլն…
– «ցածր և ստոր» որակումները ևս մեկ անգամ վկայում են, որ Դուք պետական գործիչ չեք և կորցնում եք ինքնատիրապետումը՝ փորձելով վիրավորել ընդդիմախոսին…
– Մինչև նախարար դառնալը գարդասիլի մասին «դրական» արտահայտվելը «պատահաբար» ուղեկցվեց 22.722 մլն պետպատվեր ստանալու հանգամանքով…
– Մի փորձեք իրականացվող փորձարկումների արդյունքում ակնկալվող համաճարակի մեղավորությունը գցել Ձեր վրայից: Այդ պատասխանատվության տակից դեռ երկար եք փորձելու դուրս գալ: Կարող եմ շարունակել, բայց դեռևս այսքանը…
Եթե այդքան համոզված եք, որ իրավացի եք և գիտական մոտեցում ունեք, ապա հրավիրում եմ հրապարակային բանավեճի՝ ուղիղ եթերում: Նույնիսկ Ձեր ասած թեզերի համար չեք կարողանալու պատասխան տալ: Չմոռանաք պատվաստվել գարդասիլով…»։