Մամուլ

ԲՀԿ-ում իրավիճակը լարված է. Իշխանության օրակարգում Ծառուկյանին «չեզոքացնելու» հարցն է․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում իրավիճակը լարված է: Վերջին օրերին ակտիվացել են այն տեղեկությունները, որ իշխանությունները նպատակ ունեն «չեզոքացնել» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Դրա վառ վկայությունը նաեւ ՔՈ կուսակցության անակնկալ դիմումն է դատախազին՝ ՀՀ Սահմանադրությունը խախտելու համար Գ. Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու եւ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:

Ըստ մեր տեղեկությունների` ԲՀԿ-ում տեղյակ են, որ ՔՊ-ում եւս բողոքի ալիք է բարձրանում Գագիկ Ծառուկյանի` «գործարար» լինելու հանգամանքի հետ կապված, եւ այն շատ ակտիվ քննարկվել է նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության վերջին նիստում:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ դեռեւս պաշտոնական որեւէ հայտարարություն չկա, ուստի ինքը զերծ կմնա որեւէ բան մեկնաբանելուց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել