Մամուլ

Եղել է գայլերի միտումնավոր թունավորում, որը ապացուցված է․ Կենդանաբանական այգու նախկին անասնաբույժ

Եղել է գայլերի միտումնավոր թունավորում, որը ապացուցված է։

Երևանի կենդանաբանական այգու՝ աշխատանքից ազատված աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին անհապաղ աշխատանքից հեռացնել։

Կենդանաբանական այգու նախկին աշխատողները պնդում են, որ կենդանիների համար պատշաճ պայմաններ չկա և, որ կենդանիների անկումը դիտավորյալ է արվում:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Երևանի կենդանաբանական այգում երկարատև հիվանդությունից հետո սատկեց Բինգոն՝ սպիտակ վագրը։

Բինգոն Այգում ապրում էր արդեն 10 տարի, որի մեծ մասն անցկացրել է իր չափերին անհամապատասխան, փոքր վանդակում, առանց ջրավազանի և կանաչ տարածքի:

Կիսվել նյութով