«Խնդրում եմ ուշադիր լինել սեփական կոճակների նկատմամբ»․ Միրզոյանը՝ պատգամավորներին
«Խնդրում եմ ուշադիր լինել սեփական կոճակների նկատմամբ»․ Միրզոյանը՝ պատգամավորներին
Խորհրդարանում այսօր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ քվեարկության դնելուց առաջ, երբ գրանցվում էին՝ հիմնական զեկուցողին հարցեր ուղղելու համար գրանցվեց մեկ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ասեց.
«Պարոն Հակոբյան, ես նկատեցի, որ Դուք էդ պահին շրջված էիք և խոսում էիք, էդ կոճակը ո՞նց սեղմվեց: Խնդրում եմ ուշադիր լինել սեփական կոճակների նկատմամբ»:
Իսկ երբ նախագծերից մեկի քվեարկության ժամանակ 112 պատգամավորների փոխարեն կողմ քվեարկեց 111 պատգամավոր՝ ԱԺ նախագահն արձագանքեց․
«Բա էն մի հոգին ի՞նչ եղավ»: