«Իմ ծնողներն իրենց աշխատավարձով են նշել իմ տարեդարձը»․ Մարիամ Փաշինյանը՝ 20-ամյակի շուրջ ծագած աղմուկի մասին
«Իմ ծնողներն իրենց աշխատավարձով են նշել իմ տարեդարձը»․ Մարիամ Փաշինյանը՝ 20-ամյակի շուրջ ծագած աղմուկի մասին
Իմ ծննդյան օրը պաշտոնյաներ չեն եղել և մարդիկ ընտրվել են ընկերության, մարդկային հարաբերությունների սկզբունքով։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամը՝ անդրադառնալով իր 20-ամյակի շուրջ ծագած աղմուկին:
«16 տարեկանից ի վեր ծնունդս ընհանրապես չեմ նշել, քանի որ քննությունների շրջանում էի: Երեք տարի չեմ անցկացրել ծննդյանս տարեդարձը ո՛չ ծնողներիս, ո՛չ էլ ընկերներիս հետ: Կարծում եմ, որ Հայաստանում շատ ու շատ մարդիկ սիրում են նշել կլոր տարեդարձները,հատկապես 20-ամյակը: Նշելը իմ ցանկությունը չէր, ես ընդհանրապես մեծ ծնունդներ նշել չեմ սիրում՝ մայրիկս պնդեց:
2008 թ․-ին փոքր քրոջս՝ Շուշանի ծնունդը հուլիսին, երբ երկրում անելանելի վիճակ էր, մենք իր ծնունդը նշել ենք Բելաջո ռեստորանում, որն այդ ժամանակ լավ ռեստորան էր համարվում և այդ նույն մարդիկ մոտ 100 հոգի ներկա են եղել նաև իմ ծննդյան տարեդարձին։ Իմ ծնողներն իրենց աշխատավարձով են նշել իմ տարեդարձը»,-ասել է Մարիամը: