Մամուլ

Մեր դստեր ծննդյան համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ՝ ամուսնուս աշխատավարձից․ Աննա Հակոբյան

Մեր դստեր ծննդյան համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ՝ ամուսնուս աշխատավարձից․ Աննա Հակոբյան

Վերջին օրերին համացանցում անդադար պտտվում են այն լուրերը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, իրենց դստեր 20-ամյակի կապակցությամբ գերշքեղ խնջույք են կազմակերպել, անհայտ միջոցներով, պետության հաշվին, միլիարդավոր դրամներով և այլն։

Այս կեղծ տեղեկությունները վիրավորել են վարչապետի տիկնոջը, ով այս խոսակցություններին վերջ դնելու համար, ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը․

«Մեր դստեր` Մարիամի 20-ամյակի կապակցությամբ արված ամոթալի հրապարակումների հետ կապված հարկ եմ համարում ընդգծել հետևյալը.

1. «Գերթանկ» ռեստորանում երեկոն անցկացնելու համար ծախսել ենք մեկ միլիոն դրամ: Վճարել ենք ամուսնուս բանկային քարտից, որի միջոցները գոյանում են նրա աշխատավարձից և գրքի հոնորարներից:

mariam pashinyan

2. Երեկոյին մասնակցել են միայն այն մարդիկ, ովքեր մեր ընտանեկան միջոցառումներին մասնակցում էին նաև 5 տարի առաջ: Ոչ մի նախարար, կամ այլ գերատեսչության ղեկավար ներկա չի եղել` բացի Տավուշի մարզպետից, ով Նիկոլի մանկության ընկերն է և մարդիկ նրան կարող են հիշել մեր ընտանեկան խնջույքների մասին տարիներ առաջ նկարահանված ոչ անհայտ հեռուստահաղորդումներից: Գումարած` Մարիամի ընկերները:

3. Իմ ամուսնուն և ինձ «քծնել են» ուղիղ այնքան, ինչքան «քծնում են» բոլոր հայ հայրերին և մայրերին, իրենց երեխաների 20-ամյակների կամ այլ հոբելյանների կապակցությամբ:

4. Տերյան փողոցը խնջույքի առիթով չի փակվել:

Աննա Հակոբյան

5. Պարել ենք այնքան, ինչքան բոլոր հայ հայրերն ու մայրերը պարում են իրենց երեխաների 20-ամյակի կապակցությամբ:

6. Մեր ընտանիքի հետ կապված բոլոր մեղադրանքներին արձագանքելու ենք, և թույլ չենք տալու, որ ոմանք մեզանից կերտեն իրենց երազած իշխանական, կոռումպացված, թալանչի, շփացած ընտանիքի կերպարը: Նման իշխանական ընտանիքների ժամանակները անցել են:

7. Շնորհավորում եմ բոլոր հայրերին ու մայրերին, ում երեխաների 20-ամյակը լրացել է նոյեմբերին»:

Կիսվել նյութով