Մամուլ

Ի՞նչ է արել Ալեն Սիմոնյանը, երբ ինքնաթիռում մի տղա գոռացել է. «Սերժի վախտ ավելի լավ էր»

Ի՞նչ է արել Ալեն Սիմոնյանը, երբ ինքնաթիռում մի տղա գոռացել է. «Սերժի վախտ ավելի լավ էր»

Հայ օգտատերերից մոկը՝ Վահագ Աղաբեկյանը, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․

«Երեկ իրիկունը հանդիպեցի Մոսկվայից Երևան եկած մանկության ընկերոջս, ու մի բոց պատմեց: Ուրեմն՝ իրա հետ Մոսկվա-Երևան ինքնաթիռի մեջ է լինում ԱԺ պատգամավորների խումբը: Ընկերս պատմում ա, որ Ալեն Սիմոնյանը սաղ թռիչքի ընթացքում իրան երևակայելով աջ ու ձախ էր նայում ու ամեն ինչ անում էր, որ մարդիկ ֆիքսեն, որ ինքը՝ ԱԺ փոխխոսնակ հալով էկոնոմ կլասով ա թռնում: Սաղ թռիչքի ընթացքում շարքից շարք քննարկում էր, թե ինչ թույն հանդիպումներ են ունեցել Մոսկվա, երևի «գեղից մարդ» չլիներ, կասեր՝ Պուտինին էլ ա հանդիպել անձամբ ինքը:

Տենց սաղ ճամփեն Ալենի վիպենդրոյժները նայելով հասնում են Երևան, ու ստեղ ամենաբոցն ա լինում: Էլի ֆիքսելու համար, թե յանի իրավիճակ ա փոխվել, Ալենը կանգնում ա տեղում, որ հետևի շարքի մարդիկ իջնեն ու ասում ա․ «Բա Սերժի վախտ սե՞նց էր»: Հետևից մի տղա գոռում ա․ «Սերժի վախտ ավելի լավ էր»:

Ալենը ստեղ լռվում ա։ Էս մեր ախպերը մի հատ էլ ա գոռում․ «Ընգեր, ասում եմ՝ Սերժի վախտ ավելի լավ էր»: Էս բոցից հետո Ալենը րյուկզակը քցում ա ուսին, թափով իջնում ա սամալյոտից: Մեռել էի ես, 3 ժամ խնդում էի»:

Ալեն Սիմոնյանի պատասխանը այս ֆեյսբուքյան գրառմանը շատ չուշացավ և մեկնաբանություններ բաժնում գրեց․

«Հասկանում եմ, որ պետք է սենց հեքիաթներ պատմվեն, բայց, փառք Աստծո, ինքնաթիռում միայն ձեր հեքիաթներ պատմող ընկերը չէր: Ինքնաթիռում ես հանդիպել եմ իմ ընկերներից մեկին և վերադարձի ամբողջ ընթացքում իրար կողք նստած կամ զրուցել ենք, կամ քնած ենք եղել:

Շարքից շարք քննարկելու մարդ չի եղել, քանզի բոլորս նստած ենք եղել շատ հեռու իրարից: Միայն մի գործընկեր է եղել քնած, որը արդնացել է միայն, երբ արդեն Երևանում էինք:

Ինչ վերաբերում է ՛՛Ընգեր Սերժի վախտ ավելի լավ էր՛՛, դա նույնպես այդ ՛՛ընգերը՛՛ երևի քթի տակ է ասել, որ հետո գլուխ գովի, քանզի Սերժն է իրեն ՛՛ընգեր՛՛, որի ժամանակ իրեն լավ էր: Հա ու Ալենը ՛՛րյուկզակ՛՛ չունի, բագաժ ա հանձնում ու բերում են: Բա այդ Սերժի վախտ լավ ապրածը մի նկար աներ այդ 3 ժամանոց թռիչքից ՃՃՃ

Հ.Գ. Բավարարվեք այսքանով և եթե Սերժի մասով հեքիաթներ պատմող ընկերոջ հետ քննարկելիք ունեք, համեցեք ինձ հյուր, կքննարկենք, թե ում ժամանակ լավ էր և ինչու: Կարող եք նաև Ստեփանակերտ քաղաքից Արմինեին հրավիրել Երևան, ով գեղցու հատուկ տեսակի մասին այդքան լայն պատկերացում ունի: Մեր շփումը ավարտվեց, խնդրում եմ այլևս ինձ չնշել, կարգելափակեմ»:

Երեկ իրիկունը հանդիպեցի Մոսկվայից Երևան եկած մանկության ընկերոջս ու մի բոց պատմեց:Ուրեմն իրա հետ Մոսկվա-Երևան…

Gepostet von Vahag Axabekyan am Mittwoch, 6. März 2019
Ալեն Սիմոնյան
Կիսվել