Մամուլ

Փաշինյանի որոշմամբ մի շարք պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշումներով մի շարք պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից։

Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից, Արեն Մկրտչյանը՝ վարչապետի օգնականի պաշտոնից, Արփինե Դավոյանը՝ վարչապետի օգնականի պաշտոնից, Սարգիս Խանդանյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից, Արմեն Փամբուխչյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Արման Եղոյանը՝ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից, Վարազդատ Կարապետյանը՝ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:

Որոշումների տեքստային տարբերակին կարող եք ծանոթանալ կառավարության e-gov.am պաշտոնական կայք-էջում։

Կիսվել