«Նոր տարին հարամում են». էջմիածինցիները՝ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման մասին
«Հազիվ ուրախացել էինք, Նոր տարին հարամում են: Թող դատավորը գա, ժողովրդին բացատրություն տա»,- ասում են Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ բողոքող էջմիածինցիները, ովքեր փակել են քաղաքի կենտրոնական փողոցները, հրապարակը: Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ևս զրուցեց ցուցարարների հետ. «Կարող եմ վստահ ասել, որ էս բողոքի ձայնը հասել է կառավարություն: Ես քաղաքացիների կողքին եմ՝ ինչ որոշում էլ կայացնեն: Ասացիք՝ ուզում եք դատավորը պատասխան տա, միգուցե ճիշտ է՝ այս ամենը տեղափոխել ա՞յլ վայր»: