Մամուլ

Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց Ցեղասպանությունից․ Թուրքիայի պատասխանը Փաշինյանին

«Բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ուղիղ, առանց նախապայմանների հարաբերություններին։ Եվ մենք գիտենք, որ Թուրքիան ևս դրան պատրաստ է»,– այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարության արձագանքը Անկարայի կողմից իրեն երկար սպասեցնել չտվեց։

Ինչպես հայտնում է Trend լրատվական գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից արձագանքել են, որ Հայաստանը նախ պետք է մոռանա Հայոց Ցեղասպանության մասին և ապա՝ վերադարձնի Ադրբեջանի «գրավյալ տարածքները»։

«Թուրքիան հանդես է գալիս ռեգիոնում խաղաղության և կայունության օգտին, իսկ առանց ադրբեջանական գրավյալ տարածքների վերադարձի, չի կարող լինել կայունություն»,- ասված է Անկարայի մեկնաբանության մեջ։

Միաժամանակ նաև Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց Ցեղասպանությունից և դրանից բխող բոլոր հետևանքներց, որպեսզի հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ Երևանի և Անկարայի միջև։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել