Ծերունին ասեց՝ վերջին գումարով ծաղիկ է առնելու կնոջ համար, բայց երբ պարզվեց, թե ուր է տանում ծաղիկները, չկարողացա զսպել հուզմունքս
Ծերունին ասեց՝ վերջին գումարով ծաղիկ է առնելու կնոջ համար, բայց երբ պարզվեց, թե ուր է տանում ծաղիկները, չկարողացա զսպել հուզմունքս
«Բանկոմատի մոտ կանգնած սպասում եմ, որ դիմացիս տարեց մարդը գումար հանի, ես մոտենամ ապարատին։ Տարեց տղամարդու դժգոհությունից հասկացա, որ գումարը հանելու հետ կապված խնդիր ունի։ Առաջարկեցի օգնեմ։ Չհրաժարվեց։
Գումարը հանելիս զուգահեռ խոսում է հետս.
-էս փողը հանում եմ, որ ծաղիկ առնեմ, գիտե՞ս։ Էս օր կնոջս ծնունդն ա։
-Կարևոր գործ եք անում։
-Ես իրեն շատ եմ սիրում տղա ջան։
Տղամարդը մի քիչ դժվար էր խոսում, հավանաբար ինչ-որ հիվանդության հետևանք էր։ Երբ գումարը հանում էր և քանի որ կողքն էի կանգնած, տեսա, որ մոտ 3000 դրամ է հաշվին։ Ամբողջը հանեց։ Պարզ էր որ թոշակառու է և դա էլ հաշվի մնացորդն էր։
Երբ ավարտեց գործը, «դուխ» արեցի մի փոքր գումար առաջարկել, զուտ տղամարդավարի օգնելու դիրքերից։
Նայեց ինձ, ասաց.
-Տղա ջան, սիրածդ կնոջը քո աշխատած փողով պտի նվեր առնես, հակառակ դեպքում իմաստ չի ունենա։ Աշխատածդ փողով առած ծաղիկն ա արժեքավոր, կարևոր մարդու համար։ Հետո ժպտալով ավելացրեց.
-Հետո էլ կինս վերևից կտենա, խայտառակ կլնեմ։
Ավելի ուշ տեսա իրեն Զեյթունի գերեզմաններ գնալու ճանապարհին»։
Պատմությունը՝ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից