ԱշխարհԺամանց

Victoria’s Secret–ի «հրեշտակ» Ադրիանա Լիման արտասվել է՝ վերջին անգամ բրենդի շոուին մասնակցելու ժամանակ

Victoria’s Secret–ի «հրեշտակ» Ադրիանա Լիման արտասվել է՝ վերջին անգամ բրենդի շոուին մասնակցելու ժամանակ

Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ բրազիլացի մոդել Ադրիանա Լիման, հայտարարել է, որ վերջ է դնում հեղինակավոր Victoria’s Secret բրենդի հետ 19-ամյա համագործակցությանը:

VIKTORIA2

Ինչպես նշում է Daily Mail-ը, երկու երեխաների մայրը երեկ Նյու Յորքում վերջին անգամ է մասնակցել բրենդի շքեղ ցուցադրությանը՝ վերջին անգամ բեմ ելնելով որպես VS «հրեշտակ»:

Նշվում է, որ Լիման բրենդի «ամենատարեց հրեշտակն» է, որը, պոդիում դուրս գալով, չի կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել է: Նա փակել է ներքնազգեստի ցուցադրությունը, ինչի կապակցությամբ ներկաները ոտքի են կանգնել ու ծափահարել են գեղեցկուհուն:

Երեսունյոթամյա Լիման VS-ի հետ համագործակցության ընթացքում մի քանի անգամ արժանացել է թանկարժեք Fantasy Bra կրծկալը կրելու պատվին:

Կիսվել էջում