«Եվս մեկ հայ ընտանիք որոշեց ապրել, երազել ու նպատակներն իրականացնել հայրենիքում». Մխիթար Հայրապետյան (տեսանյութ)
Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ևս մեկ հայրենադարձված ընտանիքի մասին․
«Եվս մեկ հայ ընտանիք ԱՄՆ-ից վերադարձավ Հայաստան, ևս մեկ հայ ընտանիք որոշեց ապրել, երազել ու նպատակներն իրականացնել հայրենիքում: Հ.Գ. Անտոնյանների ընտանիքին դիմավորել են ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները, ինքս օդանավակայանում չեմ եղել, միայն ձայնս: Դե ինչ, տեսնենք՝ հաջորդ հայրենադարձ ընտանիքին ինչ անակնկալ է սպասվում»: