Սաշիկ Սարգսյանի իրավունքները խախտված են․ փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին
Hraparak.am-ը գրում է. Ալեքսանդր Սարգսյանի եղբոր փաստաբան Միհրան Պողոսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի համատարած իրավունքների խախտումները եւ սահմանափակումները վերացվի։ Մասնավորապես, խոսքը գնում է նրան պատկանող 30 միլիոն դոլարի վրա կալանք դնելուն։
Փաստաբանը ասաց, որ ոչ միայն այդ հարցում, այլ նաեւ այլ բազմաթիվ խախտումներ են եղել․ «Վարույթ է ընդունվել, արդեն ՄԻՊ-ը օրենքով սահմանված կարգով գործողություններ է իրականացնում։ Մոտ 20 թերթ գրել եմ խախտումների հետ կապված՝ անհամաչափ սահմանափակումների վերացում, թույլ տված խախտումերի վերացում։
Առավել մանրամասը` hraparak.am