Քաղաքականություն

Սերժն ու Ռոբը կմիավորվեն՝ Փաշինյանի դեմ․ Հուժկու հարված է սպասվում

Yelaket.am-ը գրում է. «Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունները սխալ երևույթ որակեց և պնդեց, որ, եթե, այնուամենայնիվ, արտահերթ ընտրություններ անցկացվեն, իրենք կմասնակցեն:

Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետ լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ այսօր ԳՄ նիստի ժամանակ հատուկ արտահերթ ԱԺ ընտրությունների հարցը չի քննարկվել:

«Ինչ-որ չափով քննարկեցինք, բայց կուսակցությունն այդ հարցով որոշում չի կայացրել»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն չպետք է նախաձեռնի ԱԺ ինքնալուծարումը՝ հաշվի առնելով, որ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն հավաքեց 81 տոկոս ձայն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն ինքը գտի, ինչ կանի»:

galust sahakyan 1

Դիտարկմանն՝ ինչպես է ՀՀԿ-ն վերաբերում խորհրդարանի ինքնալուծարմանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց.

«Ինքնալուծարումը նշանակում է պետության համար ամենավտանգավոր երևույթններից մեկը»:

Հարցին էլ՝ արդյոք Սերժ Սարգսյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն, պատասխանեց. «Սերժ Սարգսյանը հիմա էլ ակտիվ քաղաքականության մեջ է»:

Գալուստ Սահակյանը նաև նկատեց, որ եթե 2-րդ նախագահը ակտիվ քաղաքականության մեջ մտնի և այնպիսի խնդիրներ առաջադրի, որը իրենց ծրագրին մոտ է, գուցե, համագործակցութուն սկսեն…

Այս պատասխաններից, թերևս, կարելի է ենթադրել, որ ոչ հեռու ապահայում ՀՀ երկրորդ և երրոդ նախագահները կմիավորվեն վարչապետ Փաշինյանի դեմ»:

Աղբյուր՝ yelaket.am

 

Կիսվել