«Նիկոլ Փաշինյան ջան, բա որ ասում էի՝ դատավորներին իրենց շորերից հանի, դուրս թափի»․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան ջան, բա որ ասում էի՝ դատավորներին իրենց շորերից հանի դուրս թափի: Դու չես զանգել, մարդը զանգին սովոր է՝ տեսել է չեք զանգում, ինքն է զանգել՝ թե բա ոնց կլինի: Ա՛յ, որ օրենք ու սահմանադրություն իմացող ազնիվ մարդիկ լինեին, իրենք արդեն մեղադրանքի ծանրությունից, քննության համար կասկածյալի վտանգավորությունից ելնելով առանց զանգի սպասելու կամ հեռախոսը ձեռքը վերցնելու կիմանային, թե ինչ է պետք է անեն օրենքով, որ մարտի 1-ի բացահայտումը լիարժեք ու օրենքի շրջանակներում գնա: Բայց հեռախոսազանգից ուրիշ բան էլ էր նկատելի՝ դատավոր մտահոգությունը…. Բնականաբար սեփական անվտանգության համար:
Ու եթե ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանն է կանգնում մարտի 1-ի գործով հրապարակավ ասում՝ «իսկ դուք իմ անվտանգության մասին մտածե՞լ եք», հասկացնելով, որ ազատության մեջ գտնվող Քոչարյանը իրոք սպառնալիք է, ապա, իհարկե, նրա խափանման միջոցը քննող դատավորը պետք է մտահոգություններ ունենար թե մեղադրանքի հիմնավորության, թե նաև իր «անվտանգության մասով»:
Այնպես որ՝ դատական համակարգի վերակազմավորումը հրամայական է, պարոն վարչապետ ջան, ուզեք, թե չուզեք: Ու որքան շուտ, այնքան լավ: Որովհետև այս ամբողջ գործընթացում խոցելիության հիմքեր կրկին նախկին իշխանությունների նշանակած դատավորները տվեցին…
Կանգնի, էս անգամ ասա՝ ես սխալ էի, Ստեփանը՝ ճիշտ, կամ էլ մի ասա, մենակ փոխի»: