Մամուլ

Ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները մի քանի օր է՝ ստուգումներ են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերությունում: Այս մասին տեղեկացրեց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:

Այս ստուգումները դիտարկում են Հայաստանում նոր իշխանության կողմից ամենուր կարգուկանոն հաստատելու, հանցագործությունների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների հետ։

«Մենք թաքցնելու ոչինչ չունենք: Պատրաստ ենք օգնել ոստիկաններին, որպեսզի իրենց առջև դրած խնդիրն արագորեն իրականացնեն։ «Վեոլիա ջուր»-ը փոքր ընկերություն չէ, ամբողջ Հայաստանի ջրամատակարարումն է իրականացնում, ոստիկանությունը ցանկանում է մեզ մոտ էլ ստուգումներ իրականացնել, արդյո՞ք ամեն ինչ կարգին է»,-ասաց Մուրադ Սարգսյանը։

Կիսվել