«Երկու հաց առավ, մեկը տվեց մի տատիկի»․ Պավլիկ Մանուկյանի պատմությունը Բելլա Քոչարյանի մասին
Life Armenia-ի տաղավարում հյուրընկալվել է ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից-հրամանատար, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը։
Եթերի ընթացքում նա անդրադարձել է տարբեր թեմաների և պատմել ուշագրավ դրվագներ իր անցյալից։
Մասնավորապես, Մանուկյանը հիշել է 90-ականներից մի դեպք, որը մեծ տպավորություն է թողել իր վրա։
Խոսքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի մասին է։ Նա պատմել է, թե ինչպես է Բելլա Քոչարյանը սպասել իր հերթին, երկու հաց գնել, ապա դրանցից մեկը տվել մի տարեց կնոջ։
«Քոչարյան Բելլան սպասեց իր հերթին, երկու հաց առավ, մի հացը տվեց մի տատիկի. իմ վրա շատ մեծ տպավորություն է գործել»,- պատմել է Պավլիկ Մանուկյանը։
Տեսանյութը ստորև․


