«Բերանս սկոտչով կապել են ու ծեծել»․ կալանավորը մանրամասներ է պատմել կատարվածի մասին
Ինչո՞ւ իրեն տնից բռնի ուժով դուրս բերած և իր նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն գործադրած իրավապահները մնացել են անպատիժ, իսկ իրեն հապշտապ մեղադրանք են առաջադրել ու կալանավորել, դժգոհում է «Ազատությանը» բանտից զանգահարած կալանավոր Սերգեյ Աբրահամյանը:
Արմավիրի մարզի բնակիչը մի քանի գործերով է անցնում՝ գողության, Արմավիրի քննչականում իրավապահների նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանն էր մեկուկես տարի առաջ կադրեր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով՝ գետնին պառկեցրել տղամարդուն, բռունցքով սեղմած պահելով նրա պարանոցն ու դեմքը՝ ձեռնաշղթաներ հագցրել ու բերման ենթարկել:
Այս տեսագրությունից հետո իրավապահները խոշտանգման հոդվածով վարույթ էին հարուցել, բայց այդպես էլ ոստիկաններին մեղադրանք չէին առաջադրել:
Տեսանյութը ստորև․


