Շոու-բիզնեսՏեսանյութ

«Հայրը աղջկան ցույց է տվել սեռական օրգանները»․ Ամալյա Հովհաննիսյանի սկանդալային տեսանյութը

Հաղորդավարուհի Ամալյա Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով վերջին օրերին համացանցում լայն տարածում գտած ընտանեկան սկանդալին, որի ընթացքում, նրա խոսքով, ոտնահարվում են երեխաների իրավունքները։

«Այս դեպքի մասին խոսելիս պետք է արձանագրենք, որ ոտնահարվում են երեխաների իրավունքները, և որքան հանգիստ են մարդիկ դրան նայում՝ պարզապես վերաբերվելով որպես ընտանեկան սկանդալի։

Վերջին օրերին համացանցում տարածվել է ընտանեկան սկանդալ՝ կապված ծնողների բաժանության հետ։ Ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք եղել են ընտանիքում, և այդ ամենի մասին վկայում են նաև երեխաները։ Երեխաների հետ հարցազրույց է անցկացվում։

Ես ներողություն եմ խնդրում, միշտ շատ կոռեկտ եմ եղել գործընկերային հարաբերություններում։ Եթե անգամ խնդիրներ եմ նկատել, այդ մասին խոսել եմ շատ ուղիղ, բայց ոչ հանրային հարթակում։ Սակայն այս պարագայում ուղղակի չեմ կարող հանրային չարձագանքել, որովհետև տեսնում եմ, թե ինչպես են երեխայի հետ հարցազրույց անցկացնում՝ հարցնելով, թե արդյոք ծնողը՝ հայրը, իր սեռական օրգանները ցույց է տվել աղջկան։ Եվ այդ թեմայի վերաբերյալ հարցերն ինչքան սխալ են կառուցված։

Ժողովուրդ, մենք՝ լրագրողներս, տարբերվում ենք մյուս հարցազրուցավարներից հենց այն պարզ պատճառով, որ սովորել ենք հարցազրույցի կառուցվածքը, հարցազրույցի էթիկան, գիտենք՝ ինչպես հարցազրույց անցկացնել երեխաների և բռնության ենթարկված մարդկանց հետ։ Գիտենք, թե ինչ հոգեբանական կողմեր ու առանձնահատկություններ կան։

Եթե մեկ այլ հարցազրուցավար կարող է այս մանրամասներին չտիրապետել, ապա լրագրողն իրավունք չունի նման անփույթ հարցադրումներ անել, երբ խոսքը երեխաների մասին է։

Եթե նախկինում ծնողի թույլտվությունը բավարար էր երեխաների հետ հարցազրույց անցկացնելու համար, ապա հիմա դա բավարար չէ, որովհետև ծնողն ինքը կարող է չգիտակցել, որ իր երեխան այդ տեղեկատվության հետ հետո ապրելու է»։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում