Մամուլ

Վրաստանը սգո օր է հայտարարել

Նոյեմբերի 19-ին Թբիլիսիի Պոնիճալա թաղամասում՝ բնակելի հինգհարկանի շենքում, գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով շենքի մի հատվածը փլուզվել է։

Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը հինգերորդ հարկի բնակարաններից մեկում գազի կուտակումն ու ջրատաքացուցիչի անսարքությունն է եղել։

Փրկարարական աշխատանքների արդյունքում փլատակներից դուրս է բերվել 6 մարդու մարմին, այդ թվում՝ երկու անչափահասի։

Զոհվածներից մեկը 7-ամյա աղջիկ է, որի 3-ամյա քույրը փրկվել է փլատակներից և տեղափոխվել հիվանդանոց։

Եվս 5 տուժած հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Պայթյունից հետո շենքի երկու մուտքերն անբնակելի են ճանաչվել։ 28 ընտանիք՝ շուրջ 143 բնակիչ, ժամանակավորապես կտեղավորվի հյուրանոցներում։

Նոյեմբերի 22-ին Վրաստանում պետական դրոշները կիջեցվեն կիսաձողի, իսկ զանգվածային ժամանցային միջոցառումները կարգելվեն։

Կիսվեք ձեր էջում