«Խելոք, առանց հոր մեծացած երեխա էր»․ ով էր Սոթքի զորամասում մահացած 18-ամյա զինծառայողը
News.5tv.am-ի տեղեկությամբ Սոթքի զորամասում մահացած զինծառայողը Գավառից 18-ամյա Նարեկն է։
Նրա մտերիմները չեն հավատում, թե Նարեկը կարող էր անձնասպան լինել։
Աղբյուրը հայտնում է, որ մահացած զինծառայողի հայրը Գավառում է։
Ծնողները ամուսնալուծված են։ Իրենից մեծ եղբայր ունի։ «Խելոք, առանց հայր մեծացած երեխա էր»,֊ ասաց մեր աղբյուրը։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։


