Ինչքան էլ փորձեն մոռացության տալ, նրա պատմությունը շարունակելու է ապրել․ Մանվել Գրիգորյանի դուստր
Գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր հորս՝ Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցն է։
Մանվել Գրիգորյանը միայն անցյալի անուն չէ։ Նա կա՛ ու կլինի իր անցած մարտական ճանապարհով, հայրենիքին նվիրած տարիներով ու թողած գործերով։ Ինչքան էլ փորձեն խեղաթյուրել, լռեցնել կամ մոռացության տալ նրա անցած ուղին, նրա պատմությունը շարունակելու է ապրել և սերնդեսերունդ փոխանցվել։
Եկեք նրան հիշենք իր անցած ճանապարհով, իր պատմություններով ու ժպիտը դեմքին»։


