Եթե իմ տղան անի ես իմ կյանքից կհիասթափվեմ. Ժաննա Ներսիսյանը բարկացած է
Իհարկե, ոչ մեկին վիրավորելու կամ նեղացնելու ցանկություն չունեմ, բայց երբեմն, երբ կարդում եմ, թե մեր տղամարդիկ ինչ մեկնաբանություններ են գրում կանանց ու աղջիկների հասցեին, անկեղծ ասած՝ ուղղակի ապշում եմ։ Այո՛, սա սոցիալական հարթակ է, և յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը։ Բայց կարծիք հայտնելն ու մարդուն վիրավորելը բոլորովին տարբեր բաներ են։
Ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին նվաստացնելու, վիրավորելու կամ անընդունելի արտահայտություններ անելու նրա հասցեին։Սիրելի՛ տղամարդիկ, մի փոքր ավելի զուսպ ու հարգալից եղեք ձեր խոսքերում։ Ի վերջո, դուք տղամարդիկ եք, և ձեր խոսքն ու պահվածքը շատ բան են ասում ձեր դաստիարակության ու արժեհամակարգի մասին։
Նախքան որևէ բան գրելը, մի քանի անգամ մտածեք, թե ձեր խոսքերով ինչ կարող եք պատճառել դիմացինին, և միայն դրանից հետո արտահայտվեք։
Հիշե՛ք՝ սեփական կարծիք ունենալը ձեր իրավունքն է, իսկ դիմացինի արժանապատվությունը հարգելը՝ ձեր պարտականությունը։
Տեսանյութը՝ ստորև․


