Շոու-բիզնեսՏեսանյութ

«Օգնություն է պետք…». Դավիթ Հակոբյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել

Սիրված դերասան Դավիթ Հակոբյանն իր սոցիալական էջում նոր տեսանյութ է հրապարակել, որը հուզել է բազմաթիվ հետևորդների։

Դերասանն անդրադարձել է ռեժիսոր Արթուր Սահակյանի մոտ ախտորոշված հիվանդությանը և նշել, որ նրա բուժման համար դրամահավաքի անհրաժեշտություն կա։

Տեսանյութում Դավիթ Հակոբյանը դիմել է հայրենակիցներին՝ խնդրելով անտարբեր չմնալ և հնարավորության սահմաններում աջակցել երիտասարդ ռեժիսորին։

«Սիրելի հայրենակիցներ, ես Դավիթ Հակոբյանն եմ՝ դերասան և բեմադրիչ։ Այսօր ձեզ դիմելու եմ մի խնդրանքով։ Մեր հայրենակցին՝ մեր օրերի երիտասարդ, տաղանդավոր ռեժիսոր Արթուր Սահակյանին, բուժման նպատակով օգնություն է անհրաժեշտ։

Մենք կազմակերպում ենք տարբեր տեսակի դրամահավաքներ, շուտով կլինի նաև ասմունքի երեկո։

Պիտի խնդրեմ, որպեսզի անտարբեր չլինեք և անպայման մասնակցեք։ Հուսով եմ՝ միասին ի վիճակի կլինենք հասնելու մեր նպատակին։

Արթուրը պարզապես սովորական մարդ չէ, նա շատ տաղանդավոր և խոստումնալից երիտասարդ ռեժիսոր է»։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում